Թուրքիայում արգելվել է օգտվել խոշորագույն ինտերնետ-հանրագիտարանից՝ Wikipedia-ից, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Թուրքիայի ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կապի խորհրդից պատճառաբանում են, որ էլեկտրոնային հանրագիտարանի հասանելիությունը սահմանափակվել է որպես «ադմինիստրատիվ միջոց»: Կայքի արգելափակման համար դատական որոշում չկա:
Նախորդ տարվա հուլիսին երկրի տարածքում դադարեց գործել Wikileaks կազմակերպության էջն այն բանից հետո, երբ ազատ հասանելիությամբ հրապարակվեցին Թուրքիայում իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների մոտ 300 էլեկտրոնային նամակները: