Թուրքիայի կառավարությունը երկրում գործող 100-ից ավելի զանգվածային լրատվամիջոցներ փակելու վերաբերյալ որոշում է կայացրել, տեղեկացնում է ինտերպրեսնյուսը` հղում անելով CNN Turk-ին: Խոսքը շուրջ 130 պարբերականի եւ հեռուստատեսության մասին է, այդ թվում 45 շաբաթաթերթ եւ 16 հեռուստաընկերություն: Կառավարությունը հայտարարել է նաեւ 1600-ից ավելի զինծառայողի, այդ թվում` 149 գեներալների եւ մեկ ադմիրալի պաշտոնանկ անելու վերաբերյալ: Հուլիսի 27-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածների թվում շուրջ 10.000 զինծառայող կա: Անկարան գտնում է, որ հեղաշրջման կազմակերպիչը ԱՄՆ-ում բնակվող հոգեւոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենն է: Վերջինը, սակայն, այս մեղադրանքը ժխտում է: Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ֆեթուլլահ Գյուլենը քաղաքական հակառակորդներ են։
Թուրքիայում 100-ից ավելի լրատվամիջոց է փակվել
0
Լիզա Թորոսյան
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի գործադիր տնօրեն՝ 2021-ից: Մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, կոնֆիլկտաբանության մագիստրանտ։ 2015-ին ընդգրկվել եմ նոր կազմավորված «Ալիք մեդիայի» թիմում, աշխատել որպես լրագրող, ծրագրերի համակարգող։ Հետաքրքրված եմ Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականությամբ, ինչպես նաև երկրի մարգինալ խմբերի, էթնիկ փոքրամասնությունների ու գենդերային հավասարության թեմաներով: