Թուրքիայի Դերմե (Անթալիա) քաղաքում Վրաստանի քաղաքացի է սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ի երեկոյան (18:00-ի սահմաններում)։
Hurriyet-ի տեղեկացմամբ, 51-ամյա Աննա Սաֆարյանը դանակի մի քանի հարված է ստացել փողոցում, մահացել է Դերմինի պետական հիվանդանոցում:
Սպանության փաստով ձերբակալվել է 44-ամյա Մեսութ Օզկանը, ով այդ պահին, ըստ հրատարակչության, եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Վերջինս հայտնել է, որ Սաֆարյանը ճանաչում է, սպանության պատճառը գումարն է եղել:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեպքից օրեր առաջ Օզկանը 400 դոլար է տվել Սաֆարյանին, ով հրաժարվել է վերադարձնել: