«Էմիգրանտների հույս» կազմակերպության ղեկավար Շոթա Սիխարուլիձեն Թուրքիայում սպանված Վրաստանի քաղաքացի Գիգի Մաչաիձեի վերաբերյալ տեղեկատվություն է տարածել:
«Թուրքիայում Վրաստանի ևս մեկ քաղաքացի է սպանվել, նրա գլխի հատվածում բազմաթիվ վնասվածքներ են եղել»,-գրում է Սիխարուլիձեն:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքելով միջադեպին, հաստատել է վերոնշյալ տեղեկատվությունը։ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ սպանվածի մարմինն այսօր կտեղափոխվի Վրաստան: Գերատեսչության տեղեկություններով, սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է, ընթանում է քննություն:
«Հունիսի 28-ին Թուրքիայում դանակահարել են Վրաստանի քաղաքացի Գիգի Մաչաիձեին, նա մահացել է մինչև հիվանդանոց տեղափոխվելը»,-տեղեկացնում է արտգործնախարարությունը: