«Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում Թուրքիայում ձերբակալված Վրաստանի քաղաքացիների հարցը»: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեն`անդրադառնալով Թուրքիայում ոստիկանի սպանության մեղադրանքով` Վրաստանի 5 քաղաքացիների ձերբակալությանը:
«Մեր դեսպանատունը նույնպես զբաղվում է այս հարցով: Հյուպատոսարանի աշխատակիցները տեղում են առաջին րոպեներից: Ուզում եմ ասել, որ այս իրադարձությանը մենք առավել ուշադրությամբ ենք հետևում»,— ասել է Գիգի Գիգիաձեն:
Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ` Վրաստանի հինգ քաղաքացիներ փորձել են Թուրքիայում ավտոմեքենա թալանել: Գողությունը փորձել է կանխել ոստիկանը, որը ծանր վնասվածքներ է ստացել և մահացել հիվանդանոցում: