
Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում տուժած Վրաստանի քաղաքացիների վերաբերյալ Թուրքիայում Վրաստանի դեսպանատան «թեժ գծին»տեղեկատվություն չի փոխանցվել : Այս մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իրակլի Կոպլատաձեն: Նրա խոսքով` զոհվածների թվում չկան Վրաստանի քաղաքացիներ:
«Զոհվածներից 20-ի ինքնությունը հաստատված է, նրանց թվում Վրաստանի քաղաքացիներ չկան: Մնացածների ինքնությունը դեռեւս չի հաստատվել»,- հայտարարել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մարտի 13-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքով մահացել է մինչեւ 37 մարդ, փոխանցել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մեուզզինօղլուի: Տեղեկացնում է «Interpressnews»-ը` հղում կատարելով «Ռոյթերս» լրատվականին:
Նախարարի խոքսով` պայթյունի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած 71 անձինք տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից 15-ի վիճակը ծանր է գնահատվում: Անկարայում մարտի 13-ին տեղի ունեցած պայթյունի համար դեռեւս պատասխանատվություն ստանձնող չի եղել: Զուգահեռաբար ` Թուրքիայի անվտանգության մարմիններին, իսկ մասնավորապես հետախուզական ծառայությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` հարձակումը իրականացրել է «Քրդական բանվորական կուսակցության»-ը հարող խմբավորման կողմից: