
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ երկրից 839 ձեռքի ժամացույց արտահանելու փաստով:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ անձը փորձել է վրաց-թուրքական Սարփիի սահմանային անցակետով ապրանքը արտահանել մեքենայում տեղադրված հատուկ պահեստի միջոցով:
Ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը գերազանցել է 26 հազար լարին (մոտ 10700 դոլար): Հետաքննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է տուգանք կամ մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում («Վրաստանի մաքսային սահմանում մեծ քանակությամբ շարժական ապրանքների տեղափոխում կամ փոխանցում, շրջանցելով մաքսային հսկողությունը»):