Թուրքիայի զինված հեղաշրջման կազմակերպիչներից մեկը Վրաստանում է. թուրքական մամուլ

 

«Թուրքիայի  զինված  հեղաշրջման  կազմակերպիչներից մեկը  Վրաստանում է  թաքնված»,-նման կանխատեսումներ են  անում թուրքական լրատվամիջոցները` իմի բերելով  ստացվող տեղեկատվությունները:

« Daily Sabah»-ը գրում է, որ խոսքը վերաբերում է այժմ հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի քաղաքացի  Ադիլ  Օկսուզի մասին, ով հեղաշրջում իրականացնելու նպատակով խոհրդակցել է  Ֆեթուլլահ Գյուլենի հետ, այդ նպատակով եղել է նաև ԱՄՆ-ում:  Տեղեկացնենք, որ թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձում մեղադրում են թուրք վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին:

Ըստ թերթի, թուրքական ոստիկանությունը ձերբակալել է բոլոր այն մարդկանց, ովքեր, ըստ ոստիկանության, օգնել են Օկսուզին քաղաքից հեռանալու հարցում:

« Daily Sabah»-ը գրում է, որ թուրք գեներալների հետ  զինված հեղաշրջման ծրագիրը  հենց Օկսուզն է մշակել:

Որոշ լրատվամիջոցներ էլ պնդում են, որ  Վրաստանում է գտնվում նաև  թուրք հայտնի դատախազ Զաքարիա Օզին, ում հաջողվել է մայրաքաղաքից հեռանալ   այս տարեսկզբին` ձերբակալության մասին օրդերը ստանալուց հետո:

«Daily Sabah»-ը տեղեկացնում է` որոշ օգտատերեր  համացանցում գրում են, որ Օկսուզին ու Օզին միասին տեսել են վրացական ռեստորաններից մեկում: Սակայն այս լուրը թուրքական իշխանությունները չեն հաստատում:

Վրաստան իրավապահ մարմինները այս մասին  դեռև հայտարարություն չեն արել:

Թողնել պատասխան