
Վրաստանի կառավարության որոշմամբ 3 ամիս ժամկետով արգելվում է Թուրքիայից կարտոֆիլի ներկրումը: Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալությունից bpn.ge լրատվականին տեղեկացրել են, որ հիշյալ որոշման պատճառը կարտոֆիլի քաղցկեղի վտանգն է:
Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի կողմից ստորագրած հրամանագիրը թույլ կտա խուսափել երկրում կարտոֆիլի քաղցկեղի հնարավոր տարածումից:
«Սա ժամանակավոր միջոցառում է, 3 ամիս տևողությամբ, որպեսզի քաղցկեղով վարակված կարտոֆիլը չտարածվի Վրաստանում»,-հայտնել են սննդամթերքի ազգային գործակալությունից: