
Հուզմունքով բարձրացա Դավիթաշվիլի փողոցի № 18 տան աստիճաններով, որտեղ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տանը հաճախ էին լինում մանկության տարիներին: Վերհիշեցի երջանիկ օրերը, բանաստեղծի պայծառ դեմքը, հյուրասեր ընտանիքի ջերմ վերաբերմունքը: Բավարարություն պատճառեց մեծ հայ գրողի տուն-գրադարանը, որտեղ խնամքով պահվում է թանկագին գրական ժառանգությունը:
Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նինա Սաղյան