Վրաստանի ներքին գործերի նախարարության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեծ քանակությամբ թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու մեղադրանքով ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացի 1976 թվականին ծնված Զ.Ն.-ին:
ՆԳՆ մամլո ծառայության տեղեկատվությամբ, մեղադրանքը հաստատվելու դեպքում վերջինիս սպառնում է 8-ից 20 տարվա ազատազրկում:
Իրավապահները Զ.Մ-ին ձերբակալել են Զեմո Փոնիճալայում: Որպես իրեղեն ապացույց առգրավվել է 324.93 գրամ հերոին, որը մեղադրյալը պահել է կոշիկների մեջ:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ կետի «Ա» ենթակետի հատկանիշներով: