Թմրանյութեր ներմուծելու մեղադրանքով Սարփիում քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի իրավապահները Խելվաչաուրիի շրջանի Սարփի գյուղում թմրանյութեր ներմուծելու մեղադրանքով մի քաղաքացու են ձերբակալել։

ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ խուզարկության ընթացքում քաղաքացու մոտ հայտնաբերվել է  «Սուբոքսին»-ի 21 հաբ, որը վերջինս Թուրքիայից փորձել է ապօրինաբար ներմուծել Վրաստան:

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի  260-րդ հոդվածի 6-րդ կետի «Ա» ենթակետով (մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերելը եւ պահելը) և 262-րդ հոդվածի 4-րդ կետի «Ա» ենթակետով (թմրանյութերի, նրանց անալոգների կամ նախանյութերի անօրինական ներմուծում Վրաստանի տարածք կամ տարանցիկ փոխադրում)։

Այլ մանրամասներ ՆԳՆ-ը չի հաղորդում։

 

Թողնել պատասխան