2016-17թթ-ին թմրանյութերի և ազարտային խաղերի պատճառով 70 մարդ ազատվել է Վրաստանի զինված ուժերից: Մասնավորապես՝ նախորդ տարի թմրանյութեր օգտագործելու պատճառով 36 անձ է ազատվել աշխատանքից, այս տարի՝ 33:
Զինվորական կարգապահական օրենսգրքի 46-րդ հոդվածի (ազարտային խաղեր) խախտման փաստով 15 աշխատակցի նկատմամբ արձանագրություն է կազմվել, մեկ անձ ազատվել է աշխատանքից: