Այսօր, Վրաստանի Պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, պաշտոնապես հեռացել են նախարարների պաշտոնից:
Մինչ վարչապետը կնշանակի նոր նախարարներ, նշված պաշտոնները ժամանակավոր կզբաղեցնեն Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Էբրալիձեն և Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին:
Հիշեցնենք` հանրապետական նախարարները պաշտոնից հեռացել են «Վրացական Երազանք» և «Հանրապետական կուսակցության» միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, որի համաձայն կուսակցությունները ընտրություններին մասնակցելու են անկախ:
Նշենք, որ ևս մեկ հանրապետական նախարար Գիգլա Ագուլաշվիլին, ով բնապահպանության նախարարն է, հրաժարվել է լքել պաշտոնը և հայտարարել, որ ցանկանում է համագործակցել «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հետ: