
«Ռեզոնանս» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուղուշիի խոսքով, թերի օրենքը վնասում է ոչ միայն մասնավոր, այլ նաեւ հանրային հեռուստաընկերությանը: Այս մասին Տուղուշին լրագրողների հետ զրուցել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի՝ լրատվամիջոցների, այդ թվում նաեւ հանրային հեռարձակողի հետ հանդիպումից առաջ եւ հույս հայտնել, որ այսօրվա հանդիպումն արդյունք կտա:
«Երբ թերի օրենք ես ընդունում, երբ ֆինանսական ռեսուրսն արհեստականորեն հայտնվում է հեռուստաընկերության գրպանում եւ վնասում է մնացած բոլորին, սա ինքնին խնդիրներ է ստեղծում, ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային հեռուստաընկերության համար: Հանրությունը եւ ԶԼՄ-ները շատ նկատառումներ ունեն այս օրենքի հետ կապված, հույս ունենք, որ հանդիպումն արդյունք կտա»,- հայտարարել է Տուղուշին:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն «Հեռարձակման մասին» օրինագծի քննարկումների նպատակով ԶԼՄ-ների, այդ թվում՝ Հանրային հեռարձակողի ներկայացուցիչների հետ է հանդիպում: