Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Իտալիայում Վրաստանի քաղաքացիների համար գործող Թեժ գծի վերաբերյալ։ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով խնդիրներ ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ թեժ գիծ (+39 333) 887 91 23։ Հոկտեմբերի 26-ին կենտրոնական Իտալիայում (Մարկեի շրջանում) երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա սեյսմիկ ալիքների ուժգնությունը հասել է 5.4 և 6.2 մագնիտուդ ուժգնության: Նախարարության տեղեկատվությամբ, իտալական կողմը զոհվածների և վիրավորվածների շարքերում Վրաստանի քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը չի հաստատել: Իտալիայի հանրապետությունում Վրաստանի դեսպանատունը մշտական կապի մեջ է երկրի համապատասխան մարմինների հետ: Վրաստանի արտգործնախարարության հյուպատոսարանում նմանապես գործում է թեժ գիծ՝ (+995 32) 294 50 50։