Թեժ գիծ՝ Թուրքիայում Վրաստանի քաղաքացիների համար

Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը Թուրքիայում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար:
«2016 թվականի օգոստոսի 10-ի ուշ երեկոյան Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդինի և Դիարբեքիրի (Տիգրանակերտ) գավառներում պայթյուններ են արձանագրվել: Պետք է նշենք որ այս պահի դրությամբ զոհերի և վիրավորների (տուժածների) թվում Վրաստանի քաղաքացիների վերաբերյալ մեզ տեղեկատվություն չի հասել ո՛չ Վրաստանի դեսպանատուն, ո՛չ էլ Վրաստանի գլխավոր հյուպատոսություններ Տրապիզոնում և Ստամբուլում: Դեսպանատունը մշտական կապի մեջ է տեղի իրավապահների հետ: Նախարարությունը կշարունակի հետևել տեղի ունեցող դեպքերին և անհրաժեշտության դեպքում հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: 24 ժամյա ռեժիմով Անկարայում Վրաստանի դեսպանատանը, ինչպես նաեւ Տրապիզոնի եւ Ստամբուլի Վրաստանի Գլխավոր հյուպատոսություններում գործում է թեժ գիծ:

Նշված կառույցների հետ հնարավոր է կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարմներով ՝ +90 533 690 30 40 (Անկարա) +90 541 326 22 26 (Տրապզոն) +90 541 818 44 00 (Ստամբուլ):

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում նույնպես գործում է թեժ գիծ. (+995 32) 294 50 50 – աշխատանքային օրերին 09:00-ից մինչև 18:00
Լուսանկարը՝ Վրաստանի ԱԳՆ-ի պաշտոնական էջից

Թողնել պատասխան