Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին չի մեկնաբանել՝ արդյո՞ք առաջիկա նախագահական ընտրություններում իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածուն ինքն է լինելու, թե՞ ոչ։
Թեա Ծուլուկիանին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ չի պատասխանել «Ռուսթավի 2»-ի լրագրողի հարցին և հեռացել է դահլիճից:
Հիշեցնենք, որ առկա տեղեկատվությամբ՝ իշխող թիմում նախագահի թեկնածուի վերաբերյալ խորհրդակցություններ է սկսվել: Շրջանառվում է նախագահի երկու թեկնածուի անուն՝ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին և անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին: Վերջինս նույնպես թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չի անում: