Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի արագընթաց գնացքի ուղևորներն այսուհետ կարող են սնվել ճանապարհին:
Հուլիսի մեկից Sadler երկհարկանի գնացքում գործում են մինիմարկետներ, որտեղից կարելի է կարկանդակներ, սենդվիչներ, սառը ոչ ալկոհոլային խմիչք գնել: Սննդի տաղավարներ կան յուրաքանչյուր գնացքի երկու վագոններում: Ներկայացված է Breadbar քաղցրավենիքի գործարանի արտադրանքը: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել սպասարկել ուղևորներին մինչև հոկտեմբերի 15-ը:
Հիշեցնենք՝ հուլիսի մեկից Թբիլիսի-Բաթումի գնացքի բոլոր կարգերի տոմսերը թանկացել են: Բիզնես կարգի տոմսերը 55-ից դարձել են 100 լարի, առաջին կարգի տեղերը 45-ի փոխարեն 60 լարի են, երկրորդ կարգի տոմսեր կարելի է ձեռք բերել 24 լարիով: