Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին շենքի հարակից տարածքում քաղաքացիները Վրաստանում ՀԷԿ-երի կառուցման դեմ ակցիա են անցկացրել:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նման նախագծերը վտանգ են հանդիսանում ինչպես Վրաստանի շրջակա միջավայրի, այնպես էլ մշակութային ժառանգության և տնտեսական ներուժի համար: Ակցիայի ակտիվիստները երկրի տարբեր անկյուններից՝ այդ թվում Սվանեթիից և Ռաճայից են միացել: Խորհրդարանի հարակից տարածքում հավաքված էին նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ և «Լսարան 115»ուսանողական շարժման անդամները:
Սալոմե Ցիսկարիշվիլին Օնիից է: Ասում է՝ ներկայացնում է Ռաճան, չնայած ՀԷԿ-երի կառուցման դադարեցման վերաբերյալ պահանջը վերաբերում է ոչ միայն Ռաճային, այլև ամբողջ Վրաստանին.
«Դրանք կառուցվում են՝ առանց հաշվի առնելու ռիսկերը, ոչ պրոֆեսիոնալ կերպով կազմված փաստաթղթերով: Մենք դեմ ենք ՀԷԿ-երի կառուցմանը հիմա և դեմ կլինենք նաև ապագայում»,- հայտարարել է Սալոմեն:
Նյութի և լուսանկարների աղբյուր՝ netgazeti.ge