Միջազգային չափանշերին համապատաստխան հիվանդանոցի կառուցման նախագիծը կիրականացվի «TBC holding»-ի, ամերիկյան ներդրումային «Կոնտի» խմբի և Դավիթ Տվիլդիանիի անվան բժշկական ինստիտուտի աջակցությամբ: Այս առիթով արդեն համագործակցության հուշագիր է կնքվել «Ինովա» բժշկական համալիրի հետ, որն էլ պետք է իրականացնի հիվանդանոցի կառավարումը: Հատկանշական է, որ ամերիկյան «Ինովա»-ում ընդգրկված են ոլորտի առաջատար հետազոտական կենտրոնները:
Ամերկիկյան հիվանդանոցի շինարարության համար առաջին ներդրումը կկազմի 45 մլն դոլար:
Բժշկական կենտրոնի հիմնադիր Մամուկա Խազարաձեի խոսքով, հիվանդանոցը կարող է ապահովել արտերկրում աշխատող վրաց լավագույն բժիշկների վերադարձը հայրենիք.
«Այս հիվանդանոցում կաշխատեն ԱՄՆ-ում և այլ երկրներում աշխատող ազգությամբ վրացի առաջատար բժիշկները. այս ծրագրի կարևոր կետերից մեկը հենց նրանց վերադարձն ապահովելն է: Նրանք կօգտվեն աշխատատանքային նույն պայմաններից: Այդ բժիշկների հետ արդեն խոսել և պայմանավորվածություն ենք ձեռք բերել : Հիվանդանոցի համար տարածք ունենք Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մոտակայքում, սակայն հարմարավետության տեսանկյունից մտածում ենք հիվանդանոցը կառուցել քաղաքի կենտրոնում»:
«Ինովա առողջապահական համակարգի» տնօրեն Վիլյամ Լանգը վստահեցրեց, որ բժշկական ծառայության բարձր որակը ապահովված կլինի.
«Վրաստանի հետ գտել ենք առողջապահության զարգացմա ոլորտում համագործակցության ընդհանուր կետեր: Նման արագ տեմպերով զարգացող երկրի համար անհրաժեշտ է բարձր որակի բժշկական կենտրոն»:
Դավիթ Տվիլդիանիի անվան բժշկական ինստիտուտի նախագահ Դիմիտրի Տվիլդիանին տեղեկացրեց, թե ինչ ծառայություններ կունենա հիվանդանոցը.
«Կառավարումը շատ կարևոր գործընթաց է, քանզի նրանով է պայմանավորված ծառայության որակը: Հաճելի է, որ այդ պատասխանատվությունը նման փորձառու կազմակերպություն ն է ստանձնել: Առաջին շրջանում հիվանդանոցում կգործեն ախտորշման, վիրաբուժության և քաղցկեղի բուժման ծառայությունները»:
Նոր հիվանդանոցը կունենա նաև կրթական բաժին, որտեղ բժշկական կրթություն ստացող ուսանողները կարող են խորացնել իրենց գիտելիքները: Ամերիկյան բժշկական կենտրոնի շինարարությունը կավարտվի 2,5 տարվա ընթացքում: