Թբիլիսիում կանցկացվի միջազգային ավիացիոն համաժողով, որի հետ Վրաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում: Connect 2018-ը նախատեսված է փետրվարի 20-22-ը, այն հնարավորություն է տալիս Վրաստանին նոր միջազգային կապեր ձեռք բերել, այս կարծիքին է վրացական օդանավակայանների միավորման տնօրեն Քեթևան Ալեկսիձեն: Թվով 15-րդ համաժողովը Թբիլիսի կբերի 500 պատվիրակություն՝ 65 ավիաընկերության և 250 օդանավակայանների ներկայացուցիչների: Քննարկման կարևորագույն թեմաներից մեկն է լինելու օդային տրանսպորտի ոլորտի հետագա զարգացումն ու կապերի ամրապնդումը: Սպասվում է, որ համաժողովի անցկացումից հետո վրացական շուկայով հետաքրքրվող օտարերկրյա ավիաընկերությունների թիվն ավելանալու է: Մասնակիցները քննարկելու են նաև ոլորտի մարտահրավերները: Նախատեսվում է «Աեոլորլոտ», «Պոբեդա», «UVT aero» ռուսական խոշորագույն ընկերությունների մասնակցությունը:
Միջազգային ավիացիոն համաժողովի հիմքը դրվել է 2004-ին՝ նպատակ ունենալով զարգացնել քաղաքացիական ավիացիան: