«Իսանիում տեղի ունեցած հատուկ գործողության ընթացքում տուժած շենքում արդեն կարելի է ապրել»,- այս մասին ասված է շրջանի գամգեոբայի (շրջանի վարչությունը) տարածած հայտարարությունում:
Տեղեկատվության համաձայն, վնասված բնակարանների վերանորոգումն առայժմ ավարտված չէ, բայց շենքի մյուս բնակարաններում ապրել արդեն հնարավոր է:
«Մեկ շաբաթ առաջ հատուկ լաբորատորիան ավարտել է աշխատանքները: Նրանք եզրակացրել են, որ շենքում արդեն հնարավոր է ապրել: Որոշ բնակարաններում դեռևս շարունակվում են վերանորոգման աշխատանքները»,-հայտարարել են Իսանիի շրջանի գամգեոբայից:
Հատուկ գործողության ընթացքում վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքները սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերի 10-ից: Ընդհանուր առմամբ տուժել էր 8 բնակարան, որոնց վերանորոգման համար 300 հազար լարի է հատկացվել:
Նշենք, որ Թբիլիսիի Իսանի շրջանում 2017 թվականի նոյեմբերի 22-ին հատուկ գործողություն է իրականացվել , որի ընթացքում շենքը, որի բնակարաններից մեկում հաստատվել էին ահաբեկիչները, վնասվել էր, բնակիչներին Թբիլիսիի քաղաքապետարանը ժամանակավոր կացարան էր տրամադրել: