Վրաստանի սննդի ազգային գործակալության փորձագետները մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում Թբիլիսիում հայտնաբերել են ավելի քան 500 կգ անորակ միս:
Գործակալության պաշտոնական էջում տարածված հայտարարությունում ասվում է, որ տեսուչները մայրաքաղաքի մեծածախ և մանրածախ առևտրի կենտրոններում հայտնաբերել են «Նոր միս» ընկերության անորակ մսեղենը: Նշվում է, որ մսամթերքի ծագումը կասկածելի է եղել, իսկ նրա պահպանման ժամկետը՝ անցած: Բացի այդ, ընկերությունը չի ներկայացրել անասնաբույժի կողմից կենդանու առողջական վիճակի մասին ծանուցում:
Սննդի ազգային գործակալությունը տուգանել է ընկերությանը, պարտադրելով ոչնչացնել ողջ ապրանքը:
Նյութի աղբյուրը՝ www.newsgeorgia.ge