Թբիլիսիում մայիսից կսկսվի հասարակական զուգարանների տեղադրման գործընթացը։ Այս մասին Bussines Press News-ին փոխանցել են Թբիլիսիի քաղաքապետարանի սեփականության կառավարման գործակալությունից:
30 հասարակական զուգարանի տեղադրումը պետք է ավարտվեր նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն տարբեր պատճառներով գործընթացը հետաձգվել է, ասել են քաղաքապետարանից։
«Հասարակական զուգարանների կառուցման վերջնաժամկետը տեղափոխվել է հուլիսի վերջ հիմնականում ստորգետնյա խողովակաշարերի հետ կապված խնդիրների պատճառով: Գործընթացը փուլ առ փուլ կիրականանա մայիսից»,-հայտարարել են գործակալությունից: