Թբիլիսիում կբացվի վրացական ձեռագրերի ցուցահանդես

Հունվարի 10-ին Վրաստանի Ազգային արխիվում կբացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) ընդգրկված վրացական ձեռագրերի մասին պատմող ցուցահանդեսը։

1992թ․-ին հիմնադրված «Աշխարհի հիշողություն» ծրագրի ցանկը 2011թ․համալրեցին Վրաստանի բյուզանդական ժամանակաշրջանի ձեռագրերը` 1000 աշխատանքից կազմված հավաքածուն, որոնցից մի քանիսը մ.թ.ա. 5-րդ դարին են վերագրվում:

2015թ․-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ անցավ նաև Վրաստանից 2 փաստաթուղթ` Շոթա Ռուսթավելիի «Վագրենավոր» պոեմի ձեռագրերի հավաքածուն և բյուզանդական ժամանակաշրջանի հնագույն նմուշներ:

Ազգային արխիվի տարածած հաղորդագրություն նշվում է, որ ցուցահանդեսին կարելի է ծանոթանալ «Աշխարհի հիշողության» ցանկում ընդգրկված վրացական մի շարք հնագույն  ձեռագրերի  բնօրինակներին։

 

Թողնել պատասխան