Այսօրվանից Վրաստանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նաև կշրջեն Թբիլիսիի փողոցներում և կպահպանեն հասարակական կարգը։ Այս մասին տեղեկացնում է ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։
Առաջին աշխատանքային օրվանից առաջ շրջիկ ոստիկաններին հանդիպել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան։ Այս փուլում աշխատակիցները կպահպանեն այն տարածքների կարգը, որտեղ տեղակայված են ժամանցային կենտրոնները։ Նրանց հիմնական պարտավորությունն է պահպանել երկրի հյուրերի և Վրաստանի քաղաքացիների անվտանգությունը և ոստիկանական ծառայություններ մատուցել։
Շրջիկ ոստիկաններն ունեն համապատասխան սարքավորումներ։ Առաջին փուլում աշխատանքները կիրականացնեն տասը խմբեր։