«էկոլոգիական տեսանկյունից մայրաքաղաքում աղետալի իրավիճակ է»,- նման հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին՝ ներկայացնելով ոլորտին վերաբերող իր ծրագիրը: Նրա խոսքով, վերջին 15 տարում՝ «Միացյալ ազգային շարժման», այնուհետև և «Վրացական երազանք»-ի իշխանության տարիներին Վրաստանը օդի աղտոտվածությամբ ու էկոլոգիական խնդիներով առաջատար երկիր է դարձել։
«Քաղաքում աղետալի իրավիճակ է: Չենք կարող դրանում անտեսել քաղաքական այս երկու ուժերի իշխանության տարիների գործողությունները: Այսօր ևս ծառեր են հատվում»,-ասել է Էլիսաշվիլին:
Քաղաքապետի թեկնածուն գտնում է, որ 90 տոկոսով օդն աղտոտվում է արտանետումներից: «Տեխնիկապես անսարք ավտոմեքենաների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի պատճառով։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը 3 անգամ գերազանցում է թույլատրելի նորման։ Այդ պատճառով ավելացել են ուռուցքային հիվանդություններով տառապողները»,-ասել է նա:
Էլիսաշվիլին նշել է, որ Թբիլիսիում 80-ականներին 1 բնակչի հաշվով 12 մետր տարածք էր կանաչապատված, այսօր այն 3 քռմ-ից քիչ է: