Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Վրաստանում Իսրայելի քաղաքացու սպանության փաստով:
Նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ թարմ հետքերով ոստիկանությունը մի քանի մարդ է ձերբակալել: Քրեական գործ է հարուցվել ծանրացուցիչ հանգամանքներում մարդկանց խմբի կողմից դիտավորյալ սպանության հոդվածով:
Սպանությունը կատարվել է մարտի 2-ին, հանցագործության զոհը վրացական ծագմամբ իսրայելցի 75-ամյա գործարար Օմար Կ-ն է: Նա Վրաստան էր ժամանել բիզնես-գործընկերների հետ հանդիպման նպատակով: Հայտնի է, որ սպանությունից մեկ օր առաջ նա տեղավորվել էր Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում: Ըստ քննության՝ գործարարի վրա հարձակվել են նրա վարձած բնակարանում, գլխին մուրճի հարվածներ են հասցրել, գողացել 2 հազար դոլար: Ոստիկանություն են դիմել գործընկերները, երբ գործարարը երկար ժամանակ նրանց հետ կապի դուրս չի եկել:
Տեղեկատվությունը՝ www.newsgeorgia.ge-ի