
Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Քառորդ եզրափակիչ դուրս եկած հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը խաղում է Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկի հետ։
Արոնյանը հույս ունի, որ հաջողությամբ ավարտելով խաղաշրջանը, հնարավորություն կստանա հանդես գալ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում։
Հայ շախմատիստը թբիլիսյան մրցաշարում քառորդ եզրափակիչ է դուրս եկել Ռուսաստանը ներկայացնող Դանիել Դուբովի հետ երկարատեւ պայքարում հաղթանակ տանելուց հետո։