Թբիլիսիում Բարաթաշվիլի փողոցի վրա գտնվող շենքերից մեկի ճակատային հատվածին ամրացված ապակին ընկել է վեց դպրոցահասակ երեխաների վրա՝ պատաճառելով մարմնական տարբեր վնասվածքներ։ Հաղորդում է Sputnik Georgia-ն։
Բոլոր երեխաները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվում։
Նշվում է, որ երեխաները Թբիլիսիի թիվ 70 դպրոցի սաներ են։
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։