
Վրաստանի ՆԳՆ-ի քրեական ոստիկանության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը Թբիլիսիում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի 1985 թվականին ծնված Է. Ի-ին: Նրա ժամանակավոր կացարանի խուզարկության արդյունքում թմրանյութեր են առգրավվել` MDMA թմրանյութ պարունակող 727 հաբ, 52 բարձիկ, 15 գրամ կանեփի խեժ: Փորձաքննությունը հաստատել է, որ ձերբակալության պահին քաղաքացին թմրանյութի ազդեցության տակ է եղել: քննություն է տարվում` Վրաստանի ՔՕ-ի 260 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի ձեռքբերելը և պահելը: