Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել Վրաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին: Փոփոխությունների նպատակն է ` ընտրական օրենսգիրքը համաձայնեցնել Սահմանադրական դատարանի` 2015-ի մայիսի-28ի որոշման հետ:
Դատարանը ոչ սահմանադրական էր ճանաչել համամասնական ընտրատարածքների բաժանման սկզբունքը, քանի որ հաշվի չի առնված ընտրատեղամասերում ընտրողների քանակը:
«Այն փոփոխությունները, որոնք վերաբերում են ընտրատարածքների սահմանների բաժանմանը, նշանակալի առաջընթաց են` որպես իրավահավասար ընտրության սկզբունք» ,-ասված է Վենետիկի հանձնաժողովի զեկույցում:
Հանձնաժողովը դրական է գնահատել նաև մեծամասնական ընտրակարգով պատգամավորների` ընտրական շեմը 30 -ից 50 տոկոս դարձնելու նախաձեռնությունը: Հանձնաժողովը դժգոհություններ նույնպես ունի, մասնավորապես` ոչ բավարար է համարել փոփոխությունների գործընթացում ընդդիմության ներգրավվածությունը:
Ըստ բարեփոխումների` փոփոխվել են 73-ից 50 ընտրական տարածքների սահմանները: Այսուհետ Թբիլիսիում կլինի 18 ընտրատարածք` 10-ի փոխարեն: Իսկ շրջաներում` 42 ընտրատարածք` ընտրատեղամասերի միավորման կամ բաժանման արդյունքում:
Վենետիկի հանձնաժողովի նպատակը անդամ երկրներին իրավախորհրդատվությամբ ապահովելն է, մասնավորապես` աջակցել պետություններին` իրավական և ինստիտուցիոնալ կառույցները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար: