Այս շաբաթ Թբիլիսիի կենտրոնական փողոցներում կսկսվեն կանաչապատման եւ այգեգործական աշխատանքները: Այս մասին հայտնել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
Քաղաքապետը համապատասխան հանձնարարություն է տվել «Թբիլսերվիս գրուպ» ընկերության տնօրեն Լեւան Ջղարկավային: Իր տեղակալ Մայա Բիտաձեին էլ Կալաձեն հանձնարարել է վերահսկել աշխատանքները:
«Սկսենք կենտրոնական փողոցներից եւ գնանք դեպի թաղամասեր, մեր քաղաքը պետք է ամենամաքուրը լինի, ես վստահ եմ, որ ժողովուրդը կաջակցի մեզ եւ կմիանա այս կարեւոր նախաձեռնությանը: Նաեւ խնդրում եմ ծառերի էտման եւ ձեւավորման աշխատանքներն իրականացնել այնպես, որ դրանց հետեւանքով երթեւեկությունը չխաթարվի», — քաղաքի կառավարման նիստում ասել է Կալաձեն: