
Քաղաքապետարանի որոշմամբ, այս տարի ամանորյա գլխավոր միջոցառումներ կանցկացվեն նաև Թբիլիսիի արվարձաններում՝ Գլդանիում, Հին Թբիլիսիի տարածքում և այլն։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն դեկտեմբերի 15-ին վառել է գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերը:
Մայրաքաղաքի ժամանցային միջոցառումները կազմակերպվելու են դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 7-ը: Իսկ ավանդական Ամանորյա գալա համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին՝ Վարդերի հրապարակում:
Դեդա էնայի (Մայրենի լեզվի) այգում «Ամանորյա քաղաքը» կազմակերպությունը կանցկացնի համերգներ, ամանորյա երթ, բացի այդ սպորտային տարբեր միջոցառումներ: Կազմակերպվելու է նաև բացօթյա կինոթատրոն, բացվելու է սահադաշտ և խաղահրապարակներ։
Հունվարի 1-ին ողջ օրվա ընթացքում մետրոն թբիլիսցիներին և քաղաքի հյուրերին սպասարկելու է անվճար։