Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոստացել է, որ մայրաքաղաքը մինչեւ տարեվերջ կունենա 100 նոր ավտոբուս:
Ելույթ ունենալով քաղաքի կառավարման նիստին, Կալաձեն հայտարարել է, որ «բյուջեն այս տարի թույլ է տալիս ձեռք բերել ամենաքիչը 100 նոր, էկոլոգիապես մաքուր ավտոբուս»։
«Կարծում եմ, որ սա մեզ հնարավորություն կտա ստեղծել հարմարավետ պայմաններ հասարակական տրանսպորտով տեղաշարժվողների համար եւ մասամբ կթեթեւացնի էկոլոգիական ծանր վիճակը»,- նշել է քաղաքապետը:
Նոր ավտոբուսներ գնելու համար հատկացված է մոտ 50 մլն լարի:
4 տարվա ընթացքում նախատեսվում է Թբիլիսի բերել 700 նոր, էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ՝ ժամանակակից չափորոշիչներով:
2017 թ․ հունվարից հետո Թբիլիսիում շրջանառության մեջ մտան MAN մակնիշի 143 ավտոբուս, որոնք ձեռք էին բերվել ԵՄ աջակցության ծրագրի միջոցով: