Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան ծանոթացել է մայրաքաղաքում կառուցվող ավտոբուսների կենտրոնի (կայանատեղի) շինարարությանը: 377 ավտոբուսի համար նախատեսված կայանը կհամալրվի եվրոպական տեխնոլոգիաներով: Այնտեղ կկայանի գերմանական MAN մակնիշի 143 ավտոբուս: Ավտոբուսների կենտրոնի կառուցման համար հատկացվել է 6 հեկտար հողատարածք, որտեղ կգործի նաև ավտոլվացման կետ, բենզալցակայան, սպասարկաման կենտրոն և այլն: Քաղաքապետը հայտարարել է, որ այս պահին ինտենսիվ շինարարական աշխատանքներն են ընթանում:
«Այս բազայի համար նախատեսված են բոլորովին նոր ավտոբուսներ, հետևաբար այստեղ կլինեն բոլոր տեխնիկական պայմանները, որպեսզի նոր ավտոբուսները լիովին սպասարկվեն: Շինարարական աշխատանքները ընթանում են ինտենսիվ կերպով, որպեսզի, երբ հասնեն բոլոր ավտոբուսները, սկսեն աշխատել նորակառույց բազայից»,-հայտարարել է Դավիթ Նարմանիան: