
Թբիլիսիի քաղաքապետարանը քաղաքային մոնիտորինգի ծառայության համար 30 հիբրիդային ավտոմեքենա գնելու մրցույթ է հայտարարել։
Ապրանքի մոտավոր արժեքը կազմում է 1,744 մլն լարի (ավելի քան հազար դոլար): Մրցութային հայտերը կընդունվեն մինչեւ ապրիլի 2-ը:
Մրցութային փաստաթղթերի համաձայն, ավտոմեքենաները պետք է լինեն 2018 թվականի արտադրության եւ սպիտակ գույնի:
Հիշեցնենք, որ տարվա սկզբին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանձնարարել էր իր տեղակալ Իրակլի Խմալաձեին՝ մեկնարկել քաղաքային մոնիտորինգի ծառայության բարեփոխումների իրականացումը: