
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հանձնարարությամբ, քաղաքապետարանի բնապահպանության ծառայությունն ապրիլի 11-ից մայրաքաղաքում իրականացնում է գարնանային մաքրման աշխատանքներ, որոնք մեկնարկել են Ռուսթավելիի պողոտայից:
Բացի այս, «Թբիլսերվիս գրուպ» կազմակերպությունը Թբիլիսիի «Վակե» զբոսայգում (նախկինում կոչվում էր Հաղթանակի այգի) մեկնարկել է մաքրման մասշտաբային աշխատանքներ, որոնք կտևեն մի քանի օր: Տարածքում նախատեսվում է նաեւ ներկել եւ նորոգել լուսամփոփները: Այգում մաքրման աշխատանքների համար նախատեսված հատուկ տեխնիկա է կենտրոնացված: