Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ համամասնական ընտրակարգով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» Թբիլիսիի սակրեբուլոյում 5 մանդատ կունենա: Կուսակցական ցուցակում առաջինը Նիկա Մելիան է, ով միաժամանակ խորհրդարանի անդամ է: «ՄԱՇ»-ը Մելիային առաջադրել է որպես Սակրեբուլոյի ղեկավարի թեկնածու: Այն դեպքում, երբ Մելիան չհայտնվի սակրեբուլոյում որպես սովորական անդամ և մնա խորհրդարանում, նրան կփոխարինի Մարիկա Դաթուկաշվիլին: Սրա հետ կապված կուսակցությունից հայտնում են, որ առաջիկա ժամերի ընթացքում կորոշվի թե երկրորդ փուլին մասնակցության, թե Նիկա Մելիայի՝ սակրեբուլո մտնել-չմտնելու հարցը: