Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում նոյեմբերի 25-ին մեկնարկել են ուսանողական ինքնակառավարման մարմնի ընտրությունները: Համալսարանի ուսանողական ինքնակառավարման Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Դեմետրե Էգնատաշվիլիի հայտարարության համաձայն՝ թեկնածուները պետք է ընտրվեն համալսարանի շուրջ 20 615 ուսանողի կողմից:
Ընտրություններին իր թեկնածություն է առաջադրել 174 ուսանող: Համալսարանի 7 ֆակուլտետներից յուրաքանչյուրն ինքնակառավարման մարմնում 20 ներկայացուցիչ կունենա: Արդյունքում համալսարանը կունենա 140 ուսանողից կազմված ինքնակառավարման մարմին:
Ընտրությունների համար համալսարանի տարբեր մասնաճյուղերում ստեղծված է 13 ընտրատեղամաս: Ընտրությունները մեկնարկել են առավոտյան ժամը 09:00-ին և կավարտվեն 18:00-ին: Էգնատոշվիլիի խոսքերով, համալսարանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կաշխատի քվեարկության արդյունքները հրապարակել հնարավորինս կարճ ժամկետներում: