Թբիլիսիի մետրոյի կայարաններում նոր տեխնոլոգիայով ընդհանուր մաքրում է սկսվել:
Կայարանների պատերը հատուկ հեղուկի օգնությամբ մշակվում են․ այն հեռացնում է փոշին և կեղտը՝ չվնասելով մարմարե շերտը: Մաքրումը կատարվում է մետրոյի աշխատանքի ավարտից հետո: Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը գնել է «Գոլորշու գեներատոր» կոչվող սարքը, որի օգնությամբ վերջնական մաքրվում են հեղուկով մշակված մարմարե հարթությունները:
Այս տարվա ընթացքում ծրագրվում է մետրոպոլիտենի մի քանի կայարաններ մաքրել: Ներկայումս կապիտալ վերանորոգվում են նաև «Ախմեթելի» և «Վարկեթիլի» կայարանները, ամրացման աշխատանքներ են տարվում «Հավլաբար» կայարանում:
Լուսանկարը՝ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ֆեյսբուքյան էջից