Տեխնիկական պատճառներով դեկտեմբերի 14-ին Թբիլիսիի մետրոյի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, ապա ամբողջությամբ վերականգնվել: Առաջին գծում գնացքների տեղաշարժն արգելվել էր 11:18-ին, ճնշման կտրուկ անկման պատճառով, խնդիրներն արագ վերացվել են, այժմ մետրոն գործում է սովորական ռեժիմով: Ուղևորներն էվակուացվել էին առավոտյան՝ Սամգորիի կայարանից: Նրանք ստիպված են եղել լքել գնացքները և թունելներից ոտքով դուրս գալ: Մետրոպոլիտենից հայտնում են, որ միջադեպի պատճառով տուժածներ չկան: Մոտ 1,5 ժամ գնացքների երթևեկությունը խաթարվել է, իսկ Վարկեթիլի, Սամգորի, Իսանի կայանները ՝ փակվել: Սա հավելյալ խնդիր էր դարձել նաև քաղաքային տրանստպորտի համար: Ավտոբուսներն ու երթուղայինները նշված ժամերին չափազանց ծանրաբեռնված էին աշխատում: