«Թբիլիսիի մանկապարտեզների շենքերը կապահովվեն հակահրդեհային համակարգերով»,- «Ինտերպրեսնյուս»-ի հետ զրույցում հայտնել է Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման ծառայության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեն։
Ըստ Գվանցելաձեի՝ հրդեհային անվտանգության նպատակով նվազագույն չափորոշիչներ բոլոր մանկապարտեզներում առկա են, սակայն, այնուամենայնիվ, լրացուցիչ սարքավորումներ ձեռք բերելու համար պատրաստվում են մրցույթ հայտարարել:
«Երեխաների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է, այս հարցի շուրջ աշխատում ենք 112-ի հետ մեկտեղ»,- հայտարարել է նա: