Հոմոֆոբիայի միջազգային օրվան զուգահեռ Թբիլիսիում նշվում է նաև ընտանիքի անաղարտության պաշտպանության օրը, որի կապակցությամբ մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում հավաքվել են հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Ռուսթավելի պողոտայի ամբողջ երկայնքով մոբիլիզացված է ոստիկանությունը, սակայն պողոտայում ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է:
Interpressnews.ge լրատվականի հաղորդմամբ՝ հոգևորականները շարժվել են դեպի կառավարության շենք, որտեղ տեղի է ունենում հոմոֆոբիայի դեմ բողոքի ցույցը: Հոգևորականները նշել են, որ իրենց նպատակն է կանխել ԼԳԲՏ համայնքի ցույցը։