Համացանցում հայտնվել են Թբիլիսիի կենտրոնական` Վակե թաղամասում կատարված սպանության կադրերը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացին հետիոտնային անցումի վրա մի քանի անգամ կրակում ընթացող մեքենայի ուղղությամբ և դիմում փախուստի: Ականատեսները պատմել են, որ նա վազել է դեպի Ճավճավաձե պողոտա:
Սպանությունը տաք հետքերով բացահայտվել է, կասկածյալը`1981 թվականին ծնված Բ. Ն.-ն ձերբակալված է, հանցագործության գործիք հրազենը առգրավված: Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության (Վր. ՔՕ 108), անօրինական զենք զինամթերք ձեռք բերելու, կրելու(Վր. ՔՕ 235) հոդվածով:
Քննությունը պարզել է, որ սեպտեմբերի 2-ին, Վակե թաղամասում հրազենից արձակված բազմաթիվ կրակոցներից տեղում մահացել է մեքենայի վարորդը` 1979 թ. Ծնված Սոսո Ջոխաձեն: Մեքենայում գտնվող ևս մեկ ուղևոր` 1982 թվականին ծնված Զ. Չ-ն հրազենային վիրավորում է ստացել: