Առաջիկա չորս տարիների ընթացքում Թբիլիսիի կենդանաբանական այգին ամբողջովին կտեղափոխվի Թբիլիսյան ծովի (Թբիլիսիի ջրամբար) հարակից տարածք:
Կենդանաբանական այգու ներկայիս տարածքում, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից մեկում՝ Հերոսների հրապարակի հարևանությամբ, կկառուցվի Թբիլիսիի քաղաքային այգի:
Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Նրա խոսքով՝ տեղափոխությունը կընթանա փուլ առ փուլ , քանի որ մեծ ծախսերի (30-40 մլն լարի) հետ է կապված:
«Թբիլիսյան ծովի հարակից տարածքում անցյալ տարի շների ապաստան է կառուցվել, որտեղ և արդեն գտնվում են շները: Այս տարի շուրջ 20 տարբեր վանդակներ կկառուցվեն»,- հայտարարել է Դավիթ Նարմանիան: