Թբիլիսիի խոնարհված Թանդոյանց եկեղեցին վրացական ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում

Վերջին շաբաթվա ընթացքում վրաստանյան մամուլն ակտովորեն անդրադառնում էր Թբիլիսիի Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող վնասված (խոնարհված, խմբ.) Թանդոյանց եկեղեցու հարցին: Վրացական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր Նարիկղալայի բերդի հարակից տարածքից հանված եւ Թանդոյանց եկեղեցու տարածք տեղափոխված աղյուսները, որի մասին ռեպորտաժ էր պատրաստել «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Տարածված հոդվածներում կարեւորվում է նաեւ Վիրահայոց թեմի` Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին թեմին կամ նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով դատական հայցը, որի շրջանակներում առաջին դատական նիստը նախատեսվում է մարտի 13-ին:

Այսպես, Հայաստանին եւ հայկական թեմաներին հաճախակի անդրադարձող Netgazeti.ge հարթակը «Թանդոյանց եկեղեցին պատրիարքարանին փոխանցելու պատճառով դատարանին են դիմել» վերտառությամբ հոդված է հրապարակել: Հոդվածում նշվում է, որ Թեմին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում Մարդու իրավունքների հետազոտությունների եւ մոնիտորինգի կենտրոնը եւ Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը:

Հայցվոր կողմը գտնում է, որ Վրաստանի հանրային ռեեստրը «Թանդոյանց» հայկական եկեղեցին փոխանցել է վրաց Պատրիարքարանին, առանց ուսումնասիրելու եկեղեցու ծագումը, ինչպես նաեւ արդյո՞ք այս եկեղեցին երբեւէ հանդիսացել է վրաց ուղղափառ եկեղեցու սեփականությունը: Դատարանից բացի, վարչական դատավարություն է ընթանում Էկոնոմիկայի նախարարության սեփականության ազգային գործակալության դեմ, որը Թանդոյանց եկեղեցին հանել է իր բալանսից, այս կերպ է՛լ ավելի է հեշտացրել եկեղեցին պատրիարքարանին փոխանցելու գործընթացը»,- ասվում է Netgazeti.ge-ի հոդվածում: Նշված հոդվածի ռուսերեն թարգմանությունը հրապարակել է նաեւ Грузия Онлайн լրատվական կայքը:

«Ի՞նչ է կատարվում Թանդոյանց եկեղեցու շուրջ» վերնագրով հոդվածում artnews.ge կայքը մեջբերել է TDI-ի ծավալուն զեկույցը: Հոդվածը սկսվում է հետեւյալ տողերով. «2017թ հուլիսին իշխանությունը Թբիլիսիում Աղմաշենեբելի պողոտայի 38 հասցեում գտնվող վնասված եկեղեցին եւ դրա հարակից տարածքը Վրաստանի պատրիարքարին փոխանցեց: Առաջին հայացքից, այս փաստը ընդհանրապես զարմանալի չէ, սակայն ամեն ինչ իր հակառակ կողմն ունի»:

Նարիկղալայից Թանդոյանց եկեղեցի աղյուսներ տեղափոխելու հարցին է անդրադարձել mediamall.ge  եւ fortuna.ge կայքերը, հոդվածը վերնագրելով՝«Թանդոյանց եկեղեցու տեսքը փոխում են»: Լրատվամիջոցները մեջբերել են ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրությունը.

«Թանդոյանց եկեղեցու տեսքը փոխում են: Աղմաշենեբելի 38 հասցեում ընթանում է հայկական եկեղեցու տեսքի փոփոխություն: Աղյուսների պաշտոնական որս է հայտրարարել ոմն Ինգա Վաչեիշվիլին: Սա անհավատալի փաստ է: Նախ հանցագործություն է, որ գաղտնի կերպով պատրիարքարանին է փոխանցվել կոմունիստների ժամանակ յուրացված հայկական եկեղեցին, երկրորդը, որ վանդալների ձեռքում է, երրորդը այն, որ եզրակացություններ է գրում եւ հնագիտական վերլուծություններ է անում Մերաբ Ձնելաձեն, որը 500 լարի արժեցող եզրակացություն էր գրել եւ ներդրողների գրպանն է դրել Միրզաշաֆան»:

վաչեԹեմային անդրադարձել է նաեւ liberali.ge-ն, որը զրուցել է «պարտիզան այգեգործ» Նատա Փերաձեի հետ, որի խոսքով աղյուսները տեղափոխել են Թանդոյանց եկեղեցի Մերաբ Ձնելաձեի հանձնարարությամբ: Լրատվամիջոցի հետ զրույցում Մերաբ Ձնելաձեն, ով զբաղվում է եկեղեցու վերականգնմամբ, չի հաստատել աղյուսների տեղափոխման փաստը, սակայն նշել է, որ տվյալ աղյուսներն ապագայում կօգտագործվեն մի քանի եկեղեցու վերանորոգման համար: Մերաբ Ձնելաձեն տարբեր նախագծերի շրջանակներում մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության հետ է համագործակցում:

Տարբեր օգտատերերի կողմից գրություններ են արվել նաեւ սոցիալական ցանցերում. TDI փորձագետ Գիորգի Նոնիաշվիլին գրում է.

28379787_10216414539464938_2234998071775216755_n«Աշնանը գաղտնի կերպով պատրիարքարանին հանձնեցին հայկական եկեղեցին, մեկնարկեց Թանդոյանցի ավերումն ու հայկական հետքի վերացումը, ձմռանը սկսեցին փորել Նարիկղալան եւ վերացնել մշակութային շերտերը: Նարիկղալան փորելու արդյունքում վերցված աղյուսները տեղափոխեցին Թանդոյանց:Հիմա Թանդոյանց եկեղեցու հիմքերի վրա ուղղափառ եկեղեցի կկառուցեն եւ բոլորը երջանիկ կլինեն: Եթե որեւէ մեկն այս երկրի մշակութային թշնամին է, դա առաջին հերթին Վրաստանի պատրիարքարանն է»:

«Հնագիտության պրոֆեսոր կա հայտնի եւ հարգված: Այս պրոֆեսորը 500 լարիով կեղծել է հնագիտական եզրակացությունը Միրզաշաֆայում: Նույն պրոֆեսորը Նարիկղալայի պատմական պատը քանդել է ծանր տեխնիկայով ապօրինաբար եւ վնասել ամրոցի պատի արտաքին հատվածը: ավերակներից ընտրել է աղյուսներ եւ նվիրել այն եկեղեցու կառուցման համար, որը վիճելի է համարվում հայ եւ վրաց եկեղեցիների միջեւ: Վերոնշյալ եկեղեցում էլ է ինքը հնագիտությամբ զբաղվել՝ որպես անկախ փորձագետ եւ այս անկախ փորձագետը եզրակացություն է արել, որ եկեղեցին վրացական է: Նրա այլ հերոսությունների վերաբերյալ տեղեկատվություն եմ հավաքում»,- իր գրառման մեջ նշել է Գիորգի Փխալաձեն, ով ավելի ուշ` մարտի 3-ին եւս մեկ գրություն է արել. «Երկուշաբթի ժամը 11-ին կանչել են դատախազություն pxaladzeհարցաքննության: Կարծում եմ հարցը վերաբերում է Նարիկղալայի գործին, որի մասին հրապարակային հայտարարություն էի տարածել: Դատախազություն այցելելիս իրավաբանական օգնության կարիք ունեմ»:

Օգտատերերից Ինգա Վաչեիշվիլին թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում է արել, կոչ անելով իր բոլոր ընկերներին բարի գործ կատարել. « Որեւէ վայրում գտնել վրացական քաղցրեղենի նման աղյուսներ ՝ չափը 20-20: Քանակը կապ չունի, քանի որ դժվար է գտնել նման աղյուսներ: Կանխավ շնորհակալություն, սպասում եմ Ձեզ Աղմաշենեբելի 38 հասցեում:

 

Թողնել պատասխան