Թբիլիսիի բնապահպանության և կանաչապատման աշխատանքների ղեկավարը չի հեռացվի պաշտոնից

Նպատակահարմար չեմ համարում մինչ հետաքննական գործողությունների ավարտը` քաղաքապետարանի  բնապահպանության  և կանաչապատման   աշխատանքների  ղեկավար Նինո Սուլխանիշվիլիին  պաշտոնից ազատելը:  Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիի քաղաքապետը: Դավիթ Նարմանիան նշել է, որ պաշտոնյային  օրենքի համաձայն  պաշտոնից կազատեն այն դեպքում, եթե հետաքննությունը  հաստատի նրա  մեղավոր լինելու փաստը:

Ինչպես տեղեկացրել ենք   ,  մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ  բողոքում են  Կազբեգիի փողոցում  կատարված   ծառահատումների  դեմ և պահանջում են քաղաքապետից ` բնապահպանության և կանաչապատման բաժնի    ղեկավար՝ Նինո Սուլխանիշվիլին և նրա տեղակալ Նուգզար Կախնիաուրին ազատել աշխատանքից:

 

Թողնել պատասխան