Թբիլիսիի ամառային մանկապարտեզներում գրանցման գործընթացը կմեկնարկի մայիսի կեսերին: Հանրային հեռուստաընկերությանն այս մասին հայտնել են մանկապարտեզների կառավարման գործակալությունից։
Մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հուլիս ամսվա ընթացքում գործելու է ամառային թվով շուրջ 40 մանկապարտեզ, որոնք 13 հազար երեխայի կարող են ընդունել:
Նշվում է, որ գրանցման առաջին փուլում դիտարկվելու են սոցիալապես անապահով ընտանիքներից ստացված դիմումները։